
2025թ.-ի հունիսին առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել է 6.7 տրիլիոն
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2025թ.-ի հունիսին ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել են 6,693,323 մլն ՀՀ դրամ (6․7 տրիլիոն)։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ ավանդների ծավալը աճել է 894,843 մլն-ով կամ 15․4%-ով։
Մասնավորապես ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 1,534,746 մլն դրամ, իսկ ռեզիդենտներինը 5,158,577 մլն դրամ։
Ռեզիդենտների ավանդների 64․6%-ը կամ 3,332,624 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով ավանդներին, որոնց ծավալը 2024թ. հունիսի վերջի համեմատ աճել է 25%-ով։
Ավանդների 35․4%-ը կամ 1,825,953 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով ավանդներին, որոնց ծավալը 2024թ. հունիսի վերջի համեմատ աճել է 4․2%-ով։