ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 26/07/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 26-ին, բորսայում կայացել է 4530000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.50 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 15 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 35900000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.56%, փակմանը` 8.80%, առավելագույնը` 8.80%, նվազագույնը` 8.56%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.6530%: