Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը 2024-ին կազմել է 1 569.3 մլն դոլար
19/08/2025 12:31
Կիսվել

Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը 2024-ին կազմել է 1 569.3 մլն դոլար

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության ճշգրտված տվյալների՝ 2024 թվականին երկրում կատարված ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 1 569.3 մլն դոլար, ինչը 18.6%-ով պակաս է 2023 թվականի նույն ցուցանիշից, սակայն 17.7%-ով գերազանցում է նախնական տվյալները 2024 թվականի համար։

Երեք խոշորագույն ներդրող-երկրների մասնաբաժինը 2024 թվականին կազմել է ուղղակի օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի 54.4%։

Հիմնական ներդրող երկրների շարքում առաջին տեղում է Միացյալ Թագավորությունը՝ 27.5% (431.1 մլն դոլար), երկրորդ տեղում Նիդեռլանդները՝ 14.7% (230.9 մլն դոլար), իսկ երրորդ տեղում Մալթան՝ 12.2% (191.7 մլն դոլար)։

Միևնույն ժամանակ, 2024 թվականին ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալով երեք խոշորագույն ճյուղերի մասնաբաժինը կազմել է 60.2%։

Ամենաշատ ուղղակի օտարերկրյա ներդրումները գրանցվել են ֆինանսական և ապահովագրական ոլորտում՝ 579.5 մլն դոլար (36.9%), երկրորդ տեղում է վերամշակող արդյունաբերությունը՝ 183.6 մլն դոլար (11.7%), իսկ երրորդ տեղում՝ անշարժ գույքի ոլորտը՝ 182.0 մլն դոլար (11.6%)։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52