
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 01/08/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 1-ին, բորսայում կայացել է 1900000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.21 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.25 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 16 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 37150000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 9.00%, փակմանը` 9.01%, առավելագույնը` 9.01%, նվազագույնը` 8.70%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.9325%: