ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 02/08/13
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում երեկ երեկոյան և այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանների արդյունքներով սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.59%-ով և կազմել 107.89 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.67%-ով և կազմել 109.54 դոլար:
Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):