
ՇՀԿ երկրները որոշել են ստեղծել Զարգացման բանկ
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունները պայմանավորվել են հիմնել Զարգացման բանկ։ Այս մասին նշվում է Տյանցզինի հռչակագրում, որը հրապարակվել է այդ երկրների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով։
«Հետաքրքրված անդամ պետությունները՝ վերահաստատելով ՇՀԿ Զարգացման բանկի ստեղծման կարևորությունը, որոշում են ընդունել դրա հիմնադրման և այս ֆինանսական ինստիտուտի գործունեության հարցերի փաթեթի շուրջ խորհրդակցությունների ակտիվացման մասին», – ասված է հռչակագրում։
ՇՀԿ մասնակից պետությունները նաև աջակցում են միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխմանը, որը միտված է մեծացնելու զարգացող երկրների ներկայացվածությունը և բարձրացնելու դրանց դերը միջազգային ֆինանսական ինստիտուտների կառավարման մարմիններում, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկում և Արժույթի միջազգային հիմնադրամում։
Բացի այդ, հռչակագրում ընդգծվում է կազմակերպության անդամ պետությունների կողմից ճանապարհային քարտեզի հետագա իրականացման կարևորությունը, որը վերաբերում է փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների բաժնի աստիճանական մեծացմանը։