ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆ
ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 856-Ն որոշման հիման վրա պետք է ստեղծվի ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կառավարման խորհուրդ:
Նույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` խորհրդի կազմում պետք է ընդգրկվի նաև խաղային գործի բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների առնվազն երկու ներկայացուցիչ:
Խորհրդում ընդգրկվելու մասին խաղային գործի բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների դիմումները կարող են ներկայացվել երկշաբաթյա ժամկետում:
Խորհրդում ընդգրկվում են դիմումն առաջինը ներկայացնողները` ըստ հերթականության: