ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆ
ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչությունում պետք է ստեղծվի կառավարման խորհուրդ: Որոշման համաձայն՝ խորհրդի կազմում պետք է ընդգրկվի նաև աուդիտորական գործունեության բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների առնվազն երկու ներկայացուցիչ:
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ խորհրդում ընդգրկվելու մասին աուդիտորական գործունեության բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների դիմումները կարող են ներկայացվել երկշաբաթյա ժամկետում: Խորհրդում ընդգրկվում են դիմումն առաջինը ներկայացնողները` ըստ հերթականության: