Ֆինանսական

USD BUY - 392.00-1.00 USD SELL - 394.50-0.50
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 421.00-3.00
OIL:  BRENT - 89.24+1.88 WTI - 84.87+2.35
COMEX:  GOLD - 2405.50+0.67 SILVER - 28.42-0.21
COMEX:  PLATINUM - 953.40+0.31
LME:  ALUMINIUM - 2614.50+1.06 COPPER - 9734.50+1.59
LME:  NICKEL - 18559.00+1.76 TIN - 33979.00+3.67
LME:  LEAD - 2180.00+1.14 ZINC - 2812.50-0.93
FOREX:  USD/JPY - 154.35+0.05 EUR/GBP - 1.0638-0.37
FOREX:  EUR/USD - 1.0638-0.37 GBP/USD - 1.2424-0.34
STOCKS RUS:  RTSI - 1160.60+0.55
STOCKS US: DOW JONES - 37775.38+0.06 NASDAQ - 15601.50-0.52
STOCKS US: S&P 500 - 5011.12-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 37068.35-2.66 TOPIX - 2626.32-1.91
STOCKS CHINA:  HANG SENG - 16224.14-0.99 SSEC - 3065.26-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 7877.05+0.37 CAC40 - 8023.26+0.52
STOCKS EUR:  DAX - 17837.40+0.38
19/04/2024  CBA:  USD - 392.60-1.47 GBP - 488.12-3.60
19/04/2024  CBA:  EURO - 418.04-2.71
19/04/2024  CBA:  GOLD - 30075.35-209.53 SILVER - 359.36-1.34
«Հայկական» եվրոպարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը մեկնարկում է
29/08/2013 15:39
Կիսվել

«Հայկական» եվրոպարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը մեկնարկում է

Միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մի շարք փաստաթղթերի, պայմանագրերի, նամակների, որոնց նախագծերը քննարկվել են ՀՀ միջազգային իրավախորհրդատուի և գլխավոր տեղաբաշխողների խմբի հետ: Միևնույն ժամանակ, այդ փաստաթղթերը ՀՀ կողմից ստորագրելու նպատակով համապատասխան լիազորություն է տրվել ՀՀ ֆինանսների նախարարին:

Կառավարության տարածած հայտարարության համաձայն՝ պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է մինչև ընթացիկ տարվա ավարտը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին կառավարությունը հավանություն էր տվել միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման հայեցակարգին։  

Ըստ այս հայեցակարգի` եվրոպարտատոմսերի առաջին թողարկման նվազագույն արդյունավետ ծավալ է սահմանվելու 500 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերի թողարկումը` 10 տարի ժամկետով։  

Մեկ այլ որոշման համաձայն՝ կառավարությունը եվրոպարտատոմսեր թողարկելու նպատակով միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման պայմանագիր էր կնքելու «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերության հետ, որը տեխնիկական աջակցություն կցուցաբերի և կօժանդակի լավագույնս կազմակերպել եվրոպարտատոմսերի թողարկումը։  

Որոշումների առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր, որ սա նոր էջ է բացում Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ ոչ միայն պետական ֆինանսները կառավարելու բնագավառում, այլև մասնավոր հատվածի համար: Մասնավորին հնարավորություն է տրվելու ֆինանսական շուկաներից ներգրավել ավելի էժան միջոցներ։  

Վարչապետն ընդգծել էր, որ եթե տեղաբաշխումն այս տարվա ընթացքում հաջող իրականացվի, ապա մեր երկիրը հնարավորություն կունենա մարել Ռուսաստանի Դաշնությունից ստացած վարկը։

Նշենք, որ եվրոպարտատոմսն իրենից ներկայացնում է այլ երկրի արտարժույթով թողարկված պարտատոմս:

19/04/2024
դրամ
Դոլար (USD)
392.60
-1.47
Եվրո (EUR)
418.04
-2.71
Ռուբլի (RUR)
4.21
+0.02
Լարի (GEL)
147.13
-0.44
30075.35
-209.53
Արծաթ
359.36
-1.34