
Ռուսաստանի և Բելառուսի կենտրոնական բանկերը կանոնադրություն են ստորագրել
Ռուսաստանի և Բելառուսի կենտրոնական բանկերը ստորագրել են համատեղ վերահսկողական կոլեգիայի մասին կանոնադրություն, որը նախատեսված էր ավելի վաղ կնքված երկկողմ համագործակցության և տեղեկատվության, այդ թվում՝ գաղտնի տվյալների փոխանակման համաձայնագրով:
Այս մասին հայտնել է Բելառուսի ազգային բանկի մամուլի ծառայությունը՝ Ուֆայում կայացած կենտրոնական բանկերի միջբանկային խորհրդի հերթական նիստից հետո։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են նաև թվային ֆինանսական ակտիվների շուկայի զարգացումը և թվային արժույթների ներդրումը։
Միջբանկային արժութային խորհրդի հաջորդ՝ 63-րդ նիստը կկայանա 2026 թվականի առաջին կեսին Բելառուսում։