Ֆինանսական

USD BUY - 380.00-1.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 443.00-3.00 EUR SELL - 448.00-1.00
OIL:  BRENT - 60.80-1.76 WTI - 57.32-1.27
COMEX:  GOLD - 4314.40-1.13 SILVER - 70.56-3.69
COMEX:  PLATINUM - 2137.00-1.47
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 156.81+0.35 EUR/GBP - 1.1713-0.50
FOREX:  EUR/USD - 1.1713-0.50 GBP/USD - 1.3456-0.35
STOCKS RUS:  RTSI - 1114.13-0.11
STOCKS US: DOW JONES - 48382.39-0.16 NASDAQ - 23235.63-1.02
STOCKS US: S&P 500 - 6858.47-0.68
STOCKS JAPAN:  NIKKEI - 51832.80+2.97 TOPIX - 3477.52+2.01
STOCKS CHINA:  HANG SENG - 26347.24+1.91 SSEC - 4023.42+1.47
STOCKS EUR:  FTSE100 - 9951.14+0.86 CAC40 - 8195.21+1.03
STOCKS EUR:  DAX - 24539.34+0.77
05/01/2026  CBA:  USD - 381.55+0.19 GBP - 513.64-1.96
05/01/2026  CBA:  EURO - 445.99-3.02
05/01/2026  CBA:  GOLD - 53398+221 SILVER - 910.4-4.7
Հոկտեմբերից թվային ռուբլին կգործարկվի սոցիալական վճարների համակարգվում
22/09/2025 19:01
Կիսվել

Հոկտեմբերից թվային ռուբլին կգործարկվի սոցիալական վճարների համակարգվում

Հոկտեմբերից սկսած՝ Ռուսաստանում քաղաքացիները կկարողանան ստանալ սոցիալական որոշ վճարներ թվային ռուբլով: Այս մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր, տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կոմիտեի անդամ Անտոն Նեմկինը:

Պաշտոնյան նշել է, որ հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում կմեկնարկի թվային ռուբլու առաջին փուլը՝ բյուջետային գործընթացում ներդրման համար։ Նախնական փուլում թվային ռուբլին կօգտագործվի միայն որոշ սահմանափակ պետական ծախսերի համար, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից այն ավելի լայն կիրառություն կունենա:

Պատգամավորը պարզաբանել է, որ հաջորդ տարուց կենսաթոշակները, ուսանողական կրթաթոշակները, պետական աշխատողների աշխատավարձերը և նպաստները հասանելի կլինեն թվային ձևաչափով։ Նա ընդգծել է, որ հին հաշվարկային ձևերը չեն վերանա, և քաղաքացիները կարող են ինքնուրույն ընտրել՝ ինչպես ստանալ գումարը՝ կանխիկ, քարտով կամ թվային ռուբլով։

Նեմկինը հավելել է, որ մինչև 2027 թվականը դիջիտալ ռուբլին կիրականացվի նաև տարածաշրջանային բյուջեներում և հիմնադրամներում։

Պետդումայի ֆինանսական շուկայի կոմիտեի ղեկավար Անատոլի Աքսակովն արդեն ստացել է թվային ռուբլով առաջին աշխատավարձը: Այս կերպ նա փորձարկել է ենթակառուցվածքը և համոզվել, որ այն աշխատում է՝ նախատեսվածի համաձայն։

05/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.55
+0.19
Եվրո (EUR)
445.99
-3.02
Ռուբլի (RUR)
4.7198
-0.1513
Լարի (GEL)
141.6
+0.06
53398
+221
Արծաթ
910.4
-4.7