Հանրապետությունում որակավորման վկայական ունի 587 հաշվապահ
ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է հաշվապահների որակավորման սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած քննության արդյունքները:
Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 22 դիմորդներից քննությանը ներկայացել է 10 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 6-ին:
Ընդհանուր առմամբ, 2013 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 8 քննություն, որոնց արդյունքնեով որակավորվել է 30 հաշվապահ:
09.09.2013թ. դրությամբ Հայաստանի Հանրապետությունում որակավորման վկայական ունի ընդհանուր թվով 587 հաշվապահ: