
Հուլիսին գրավատները կրճատել են վարկավորման ծավալները
Ընթացիկ տարվա հուլիս ամսվա վերջի դրությամբ Հայաստանում գործել է 146 գրավատուն: Այս մասին վկայում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալները:
Դրանց համաձայն՝ միայն հուլիսին գրավատները տրանադրել են 14,9 մլրդ ՀՀ դրամի վարկ: Հունիս ամսվա համեմատ ցուցանիշը նվազել է 700 մլն ՀՀ դրամով:
Միևնույն ժամանակ, հունվար-հուլիս ժամանակահատվածում գրավատների կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 111,8 մլրդ ՀՀ դրամ: