
2014թ. պետական բյուջեի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման
ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ուղարկել budget2014@minfin.am (մեկ օրինակը` press@minfin.am) էլեկտրոնային հասցեով մինչև հոկտեմբերի 21-ը:
«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ այստեղ: