ՀՀ միջազգային պահուստների ծավալը 2025թ. հոկտեմբերի դրությամբ կազմել է 4.5 մլրդ դոլար
ՀՀ կենտրանական բանկի կողմից հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հոկտեմբերի դրությամբ Հայաստանի պաշտոնական պահուստային ակտիվների (միջազգային պահուստների) ծավալը կազմել է 4,541.7 մլն դոլար։
Նշված գումարից 4,512.3 մլն դոլարը բաժին է հասնում ազատ փոխարկելի արժույթով արտաքին պահուստային ակտիվներին։ Մասնավորապես, արժեթղթեր՝ 2,048.2 մլն դոլար, կանխիկ արտարժույթ և ավանդների՝ 2,464.1 մլն դոլար։
Պահուստային դիրքը ԱՄՀ-ում կազմել է 0.2 մլն դոլար:
ԱՄՀ-ում ՀՓԻ-ների (SDR) ծավալը կազմել է 28.5 մլն ԱՄՆ դոլար:
