Շվեդիան Ուկրաինային 1 մլրդ կրոն կհատկացնի էներգամատակարարման համար
Շվեդիայի կառավարությունը որոշել է Ուկրաինային անհապաղ հատկացնել 1 միլիարդ շվեդական կրոն (ավելի քան 110 մլն դոլար) էներգետիկ աջակցության համար: Այս մասին հայտնում է SVT հեռուստատեսության պորտալը։
«Շվեդական օգնությունը անմիջապես կուղղվի էլեկտրակայաններին, ջեռուցիչներին և պահեստամասերին, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի էներգամատակարարման վերականգնման համար», — հայտարարել է զարգացման և արտաքին առևտրի նախարար Բենջամին Դաուսը։
Հաջորդ շաբաթ Կիևի և Խարկովի նման քաղաքներում սպասվում է ջերմաստիճանի նվազում մինչև մինուս 25 աստիճան։
