ՀՀ ԿԲ. Փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 28/10/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 28-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 405.76 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.29 դրամով և կազմել 560.31 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 12.76 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 657.45 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 35.67 դրամով և կազմել 17582.05 դրամ: Արծաթի գինը նվազել է 4.23 դրամով և կազմել 291.57 դրամ: Պլատինի գինը նվազել է 95.04 դրամով և կազմել 18785.50 դրամ: