ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 28/10/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 28-ին, բորսայում կայացել է 2070000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.75 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 18 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 28200000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.57%, փակմանը` 8.57%, առավելագույնը` 8.60%, նվազագույնը` 8.56%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.5703%: