Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պետական պարտատոմսեր
Այսօր՝ նոյեմեբերի 11-ին, տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39118144 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 304 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 244 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 60 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 468 798 053 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.7768 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.8552 տոկոս: Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն: