Ֆինանսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Մարտին դրամական փոխանցումները Վրաստան աճել են գրեթե 10%-ով
17/04/2026 15:32
Կիսվել

Մարտին դրամական փոխանցումները Վրաստան աճել են գրեթե 10%-ով

Վրաստանի ազգային բանկի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ մարտին երկիր մուտք գործող դրամական փոխանցումների ծավալը կազմել է 320.6 մլն ԱՄՆ դոլար (871.6 մլն լարի)։ Այս ցուցանիշը 9.8%-ով (28.7 մլն ԱՄՆ դոլարով) գերազանցում է 2025 թվականի մարտի համապատասխան տվյալները։

Աճի միտումը նկատվել է նաև փետրվարին, երբ դրամական փոխանցումների ծավալը հասել է 295.32 մլն ԱՄՆ դոլարի, ինչը 17.1%-ով ավելի է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։

Մարտի տվյալներով՝ դրամական փոխանցումների ամենամեծ մասնաբաժինը շարունակվում է բաժին ընկնել ԵՄ երկրներին, որոնցից ստացվել է ընդհանուր մուտքերի 45.4%-ը (145.6 մլն ԱՄՆ դոլար)։ Այս ուղղությամբ՝ տարեկան աճի տեմպը կազմում է 10.7%։ ԵՄ երկրների շարքում Վրաստանի ազգային բանկը ավանդաբար առանձնացնում է Իտալիայի, Գերմանիայի և Հունաստանի բարձր մասնաբաժինները։

Փետրվարի մանրամասն տվյալների համաձայն՝ ԵՄ երկրների մեջ առաջատարներն են եղել Իտալիան՝ 52.85 մլն դոլար (աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 19.07%), Գերմանիան՝ 24.39 մլն դոլար (աճը՝ 21.54%), Հունաստանը՝ 23.73 մլն դոլար (աճը՝ 21.77%)։

Ազգային բանկի տվյալներով՝ պահպանվում է ԱՄՆ-ից և Իսրայելից փոխանցումների աճի միտումը։ Մարտին ԱՄՆ-ից դրամական փոխանցումները կազմել են 61 մլն դոլար (աճը՝ 10.9%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), իսկ Իսրայելից՝ 26.9 մլն դոլար (աճը՝ 25.2%)։

Համեմատության համար նշվում է, որ փետրվարին ԱՄՆ-ից ստացվել է 54.34 մլն դոլար, ինչը կազմել է ընդհանուր դրամական փոխանցումների ծավալի 18.40%-ը։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58