Ֆինանսական

USD BUY - 366.50+1.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 424.00+1.00 EUR SELL - 430.00+0.00
OIL:  BRENT - 97.95-6.04 WTI - 91.60-5.18
COMEX:  GOLD - 4572.80+1.15 SILVER - 77.51+2.13
COMEX:  PLATINUM - 1962.40+1.17
LME:  ALUMINIUM - 3649.50+1.30 COPPER - 13667.50+1.91
LME:  NICKEL - 18913.00+0.57 TIN - 54174.00+4.96
LME:  LEAD - 2011.50+2.44 ZINC - 3543.00+0.85
FOREX:  USD/JPY - 158.91-0.18 EUR/GBP - 1.1634+0.28
FOREX:  EUR/USD - 1.1634+0.28 GBP/USD - 1.3486+0.44
STOCKS RUS:  RTSI - 1144.01-1.51
STOCKS US: DOW JONES - 50579.70+0.00 NASDAQ - 26343.97+0.00
STOCKS US: S&P 500 - 7473.47+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65158.19+2.87 TOPIX - 3942.57+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25606.03+0.00 SSEC - 4152.57+0.96
STOCKS EUR:  FTSE100 - 10466.26+0.00 CAC40 - 8258.26+1.76
STOCKS EUR:  DAX - 25389.10+2.01
25/05/2026  CBA:  USD - 368.01+0.04 GBP - 496.45+2.52
25/05/2026  CBA:  EURO - 428.44+1.74
25/05/2026  CBA:  GOLD - 53316+17 SILVER - 897.32+12.93
ԵԿԲ-ն նախազգուշացնում է մասնավոր վարկավորման ռիսկերի մասին
26/05/2026 15:27
Կիսվել

ԵԿԲ-ն նախազգուշացնում է մասնավոր վարկավորման ռիսկերի մասին

ԵԿԲ-ն նշել է, որ մասնավոր վարկավորման շուկաները կարող են ռիսկեր ստեղծել եվրոգոտու ֆինանսական կայունության համար՝ ԱՄՆ-ում ոլորտի վերջին լարվածության և մի շարք ընկերությունների կողմից պարտքային պարտավորությունների չկատարման ֆոնին, այդ թվում՝ ավտոպահեստամասեր արտադրող First Brands-ի և ցածր վարկունակությամբ հաճախորդներին ավտովարկեր տրամադրող Tricolor-ի։

Եվրոգոտու ֆինանսական հաստատությունները մասնավոր վարկավորման շուկայում ունեն սահմանափակ ուղղակի ներգրավվածություն։ Ամենամեծ մասնաբաժինը բաժին է ընկնում ապահովագրական ընկերություններին՝ մոտ €211 միլիարդ կամ համախառն ակտիվների 2,3%-ը։ Կենսաթոշակային ֆոնդերը մասնավոր վարկավորման գործիքներում պահում են շուրջ €52 միլիարդ, ինչը կազմում է ընդհանուր ակտիվների 1,4%-ը, մինչդեռ եվրոգոտու բանկերի համաշխարհային համախառն էքսպոզիցիան այս շուկայի նկատմամբ հասնում է €62,5 միլիարդի կամ ընդհանուր ակտիվների 0,2%-ին։

ԵԿԲ-ն նշել է, որ եվրոգոտում տեղակայված գլխավոր գրասենյակներից կառավարվող մասնավոր վարկավորման ֆոնդերը 2025 թվականին տնօրինել են մոտ €100 միլիարդ ակտիվներ։ 2010 թվականից ոլորտը միջինում տարեկան աճել է 14%-ով, թեև ծավալներով դեռևս զիջում է հրապարակային պարտատոմսերի ներքին շուկաներին և բանկային վարկավորմանը։

Վերջին շրջանում աճող մտահոգություն են առաջացնում վարկային պորտֆելների որակի վատթարացումը և ռիսկերի կենտրոնացումը ծրագրային ապահովման ոլորտում, որը մասնավոր վարկավորման գլոբալ գործարքների խոշորագույն ենթահատվածն է։ Մասնավոր վարկավորման միջոցով ֆինանսավորվող եվրոգոտու ընկերությունների՝ գործառնական դրամական հոսքերից տոկոսային վճարումները սպասարկելու կարողությունը վերջին տարիներին թուլացել է։

ԱՄՆ-ում մասնավոր վարկավորման սահմանափակ իրացվելիությամբ գործիքները, այդ թվում՝ բիզնեսի զարգացման ընկերությունները (BDC), 2026 թվականի սկզբից բախվել են մարման պահանջների զգալի ծավալի։ Ֆոնդերի մի մասը ամբողջությամբ բավարարել է ներդրողների պահանջները, մինչդեռ մյուսները պայմանագրային դրույթներին համապատասխան սահմանափակումներ են կիրառել մարման գործընթացի նկատմամբ։

ԵԿԲ-ն իրականացրել է հնարավոր զարգացումների վերլուծություն, որը մոդելավորում է մասնավոր վարկավորման համաշխարհային շուկաներում ուժեղ ցնցման ազդեցությունը։ Արդյունքները ցույց են տվել, որ եվրոգոտու հաստատությունների ուղղակի կորուստները սահմանափակ կլինեն, սակայն ռիսկերի ավելի լայն տարածումը կարող է առաջացնել զգալի երկրորդային կորուստներ՝ շուկայական ակտիվների վերագնահատման հետևանքով, հատկապես ապահովագրական ընկերությունների և կենսաթոշակային ֆոնդերի համար՝ բաժնետոմսերում ունեցած ներդրումների միջոցով։

Կենտրոնական բանկը ընդգծել է, որ ներկայում մասնավոր վարկավորումը ինքնին, հավանաբար, չի սպառնում եվրոգոտու ֆինանսական կայունությանը, սակայն զգուշացրել է, որ տվյալների բացերը խոչընդոտում են ռիսկերի լիարժեք գնահատմանը։ ԵԿԲ-ն կոչ է արել ընդլայնել տվյալների հավաքագրումն ու բարելավել դրանց փոխանակումը ԵՄ մակարդակով՝ ոլորտում առկա ոչ թափանցիկությունը նվազեցնելու նպատակով։

25/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.01
+0.04
Եվրո (EUR)
428.44
+1.74
Ռուբլի (RUR)
5.1334
-0.0282
Լարի (GEL)
137.79
+0.09
53316
+17
Արծաթ
897.32
+12.93