
Կլոր սեղան՝ «Բանկային և ներդրումային ոլորտներում հայ-ռուսական գործընկերության զարգացումը» թեմայով
Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակում Կենտրոնական բանկում տեղի է ունեցել «Բանկային և ներդրումային ոլորտներում հայ-ռուսական գործընկերության զարգացումը եվրասիական ինտեգրման ներքո» թեմայով կլոր սեղան:
Կենտրոնական բանկից հայտնում են, որ կլոր սեղանին մասնակցել են Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը, խորհրդի անդամները, ստորաբաժանումների ղեկավարները, հայկական և ռուսական բանկերի ղեկավարներ, Միջպետբանկի նախագահը, երկու երկրների ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մասնակիցներին ներկայացվել են ՀՀ և ՌԴ բանկային ու ֆինանսական համակարգի գործունեության վերաբերյալ պրեզենտացիաներ:
Կլոր սեղանի մասնակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, անդրադարձել լիզինգային և ֆակտորինգային գործառնությունների զարգացման, կապիտալի շուկաների ինտեգրման հարցերին: