
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են 06/12/13
Նյու-Յորքի NYMEX բորսայում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու փետրվար ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 1.23%-ով և կազմել 1231.90 դոլար, արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 1.31%-ով և կազմել 19.57 դոլար, իսկ պլատինի հունվար ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.91%-ով և կազմել 1363.50 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):