Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Իսրայելը 537 մլն դոլար կհատկացնի տեխնոլոգիական ոլորտի և արտահանման աջակցությանը
01/07/2026 17:42
Կիսվել

Իսրայելը 537 մլն դոլար կհատկացնի տեխնոլոգիական ոլորտի և արտահանման աջակցությանը

Իսրայելի ֆինանսների նախարարությունը հայտարարել է 1.6 միլիարդ շեկելի (537 միլիոն դոլար) աջակցության փաթեթի մասին, որը նախատեսված է երկրի տեխնոլոգիական և արտահանման ոլորտների համար։ Այս որոշման պատճառը շեկելի կտրուկ ամրապնդումն է, որը զգալի ճնշում է գործադրել այդ ճյուղերի վրա։

2025 թվականի ապրիլից մինչև 2026 թվականի մայիսը շեկելը դոլարի նկատմամբ ամրապնդվել է մոտ 30%-ով՝ հասնելով վերջին 33 տարվա առավելագույն մակարդակին՝ մեկ դոլարի դիմաց 2.80 շեկել։ Այդուհանդերձ, հետագայում փոխարժեքը նվազել է՝ հասնելով մոտ 3 շեկելի՝ մեկ դոլարի դիմաց։

Նախարարությունը 1 միլիարդ շեկել կհատկացնի վաղ և հասուն զարգացման փուլերում գտնվող տեխնոլոգիական ընկերությունների արագացված աջակցության ծրագրին։ Ֆինանսավորումը նպատակ ունի երկարաձգել դրանց ֆինանսական հնարավորությունները, խթանել աճը և օգնել պահպանել կամ ընդլայնել գործունեությունը Իսրայելի ներսում։

Լրացուցիչ միջոցներ կուղղվեն Իսրայելի տեխնոլոգիական ոլորտի երկարաժամկետ գլոբալ մրցունակության գնահատմանը և հնարավոր կառուցվածքային բարեփոխումների ուսումնասիրությանը՝ մինչև 2027 թվականի պետական բյուջեի ընդունումը։

Մնացած միջոցները կտրամադրվեն առաջադեմ արտադրական սարքավորումների ձեռքբերմանը, արտահանողներին աջակցելուն, մասնագիտական վերապատրաստման ծրագրերին և հարկային արտոնություններին՝ կապիտալ ներդրումների խրախուսման մասին օրենքի շրջանակում։

Ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը հայտարարել է, որ Իսրայելի բանկը պետք է արձագանքի շեկելի ամրապնդմանը՝ տոկոսադրույքների էական նվազեցմամբ։

Տեխնոլոգիական ոլորտն ապահովում է Իսրայելի տնտեսական ակտիվության շուրջ 20%-ը, արտահանման ավելի քան 50%-ը և զբաղվածության գրեթե 15%-ը։

Ֆինանսների նախարարությունը նշել է, որ աջակցության այս փաթեթը կօգնի ընկերություններին հաղթահարել բարդ ժամանակահատվածը, սակայն «չի կարող փոխարինել նոր տնտեսական իրականությանը հարմարվելու անհրաժեշտությանը, որն առաջին հերթին պահանջում է արդյունավետության բարձրացում և նորարարությունների շարունակական զարգացում, ոլորտներ, որոնցում իսրայելական արդյունաբերությունը մշտապես ցուցադրում է բարձր արդյունքներ»։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52