Տարվա առաջին կիսամյակում Վրաստանի արժութային պահուստներն ավելացել են 2.078 մլրդ դոլարով
2026 թվականի առաջին կիսամյակում Վրաստանի արժութային պահուստներն ավելացել են 2.078 մլրդ դոլարով և հասել 7.1 մլրդ դոլարի։
Այսպես, հունիսին Վրաստանի Ազգային բանկը ձեռք է բերել 612.6 մլն դոլար, ինչը փոքր-ինչ զիջում է այս տարվա ռեկորդային ցուցանիշին՝ 632.9 մլն դոլարին, որն արձանագրվել էր մայիսին։
Ընդհանուր առմամբ՝ հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Կենտրոնական բանկն իրականացրել է 2.078 մլրդ դոլարի գործարք, ինչի արդյունքում միջազգային պահուստների ծավալն աճել է՝ հասնելով 7.1 մլրդ դոլարի։
Ինչպես նշել են Վրաստանի Ազգային բանկում, պահուստները երկրի մակրոտնտեսական կայունության կարևոր երաշխիքն են, ուստի կառույցն առաջնահերթ ուշադրություն է դարձնում դրանց համալրմանը։
Այս տարի Bmatch հարթակի միջոցով Ազգային բանկի իրականացրած արժութային ինտերվենցիաների բաշխումը հետևյալ տեսքն ունի՝
հունվարին ձեռք է բերվել 86.6 մլն դոլար,
փետրվարին՝ 429.3 մլն դոլար,
մարտին՝ 16.2 մլն դոլար,
ապրիլին՝ 333.3 մլն դոլար,
մայիսին՝ 632.9 մլն դոլար,
հունիսին՝ 612.6 մլն դոլար:
