
Կայացել է պետական կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13243140 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 691 մլն դրամ, որից մրցակցային` 636 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 55 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 489 928 584 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.1324 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.1774 տոկոս: Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն: