Տեղի է ունեցել պետպարտատոմսերի հետգնման աճուրդ
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36294142 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ, հետգնման ներկայացված ծավալը՝ 1 000 000 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 027 483 618 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 7.5200 տոկոս է Հետգնմանը մասնակցել է 1 գործակալ: