
Կայացել է պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ
Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60147141 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ, հետգնման ներկայացված ծավալը՝ 1 885 000 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 078 871 512 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 7.8888 տոկոս է: Հետգնմանը մասնակցել է 3 գործակալ: