Ֆինանսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Համաշխարհային պարտքային արժեթղթերի շուկան հասել է 160.7 տրիլիոն դոլարի
08/09/2026 11:24
Կիսվել

Համաշխարհային պարտքային արժեթղթերի շուկան հասել է 160.7 տրիլիոն դոլարի

2025 թվականին պարտատոմսերի և շրջանառվող այլ պարտքային գործիքների համաշխարհային շուկայի ծավալը հասել է 160.7 տրիլիոն դոլարի, գրում է Visual Capitalist-ը։ Այս գումարի մեջ ներառված են պետությունների, ֆինանսական կազմակերպությունների և ոչ ֆինանսական ընկերությունների կողմից թողարկված արժեթղթերը։

Հոդվածում նշվում է, որ պարտքային արժեթղթերի համաշխարհային շուկան առանձնանում է բարձր կենտրոնացվածությամբ․ ԱՄՆ-ին, Եվրամիությանը և Չինաստանին միասին բաժին է ընկնում ամբողջ շուկայի 75.4%-ը։ Եթե նրանց ավելացնել նաև Ճապոնիային, ապա համատեղ մասնաբաժինը հասնում է 82.1%-ի։

ԱՄՆ-ի պարտքային արժեթղթերի շուկայի ծավալը կազմում է 61.2 տրիլիոն դոլար՝ գրեթե երկու անգամ ավելի, քան Եվրամիության շուկայինը՝ 31.1 տրիլիոն դոլարը։ Բացի այդ, ամերիկյան շուկան մոտ 1.4 տրիլիոն դոլարով գերազանցում է ԵՄ-ի և Չինաստանի շուկաների համատեղ ծավալը՝ 28.7 տրիլիոն դոլարը։

Չինաստանը պարտքային արժեթղթերի ներքին շուկայի ծավալով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 28.7 տրիլիոն դոլար։ Սա գրեթե երեք անգամ գերազանցում է ճապոնական շուկայի ծավալը՝ 10.8 տրիլիոն դոլարը։

Վերջին տասնամյակում աճը զգալի է եղել։ Visual Capitalist-ի տվյալներով՝ Չինաստանի շուկան 2015 թվականի 7.8 տրիլիոն դոլարից 2025 թվականին հասել է 28.7 տրիլիոն դոլարի, իսկ համաշխարհային շուկայում դրա մասնաբաժինը 9.2%-ից աճել է մինչև 17.9%։

Թեև զարգացած շուկաները շարունակում են գերիշխել համաշխարհային մասշտաբով, այս թվերը ցույց են տալիս, որ համաշխարհային շուկայի կառուցվածքն աստիճանաբար փոխվում է։ Չնայած ԱՄՆ-ում շրջանառության մեջ գտնվող պարտքային արժեթղթերի ծավալն աճել է 5.2%-ով, երկրի մասնաբաժինը համաշխարհային շուկայում նվազել է 40%-ից մինչև 38.1%: Չինաստանի մասնաբաժինը 17.2%-ից աճել է մինչև 17.9%, իսկ ԵՄ-ի մասնաբաժինը՝ 18.2%-ից մինչև 19.4%։

Քանի որ այս ցուցանիշները ներկայացվում են ԱՄՆ դոլարով, փոխարժեքների փոփոխությունները նույնպես կարող են ազդել տարբեր տարիների տվյալների համադրության վրա։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58