
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 24/01/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 24-ին, բորսայում կայացել է 3100000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.75 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 21 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 31500000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.20%, փակմանը` 8.25%, առավելագույնը` 8.25%, նվազագույնը` 8.10%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.1885%: