Պավել Սաֆարյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի բյուջետային հանձնաժողովի անդամ
Եվրոպայի խորհրդի նախարարների պատվիրակների նիստում ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի բյուջետային հանձնաժողովի անդամ: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից:
Հանձնաժողովը բաղկացած է 11 անդամներից, որոնք նշանակվում են երեք տարի ժամկետով Նախարարների կոմիտեի կողմից:
Հանձնաժողովի մյուս անդամները ներկայացնում են Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Թուրքիան, Իտալիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան և Իսպանիան: