ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 14/03/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 14-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.41 դրամով և կազմել 414.56 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.68 դրամով և կազմել 575.70 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 11.32 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.54 դրամով և կազմել 688.96 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 18.64 դրամով և կազմել 18243.26 դրամ: Արծաթի գինն աճել է 3.33 դրամով և կազմել 283.1 դրամ: Պլատինի գինն աճել է 20.57 դրամով և կազմել 19672.74 դրամ: