
Գնումների էլեկտրոնային համակարգի միջոցով տարեսկզբից արդեն անցկացվել է 529 մրցույթ
Գնումների էլեկտրոնային համակարգի (armeps.am) միջոցով տարեսկզբից արդեն անցկացվել է 529 մրցույթ:
Ֆինանսների նախարարության Գնումների աջակցման կենտրոնի տնօրեն Հարություն Թունյանի գնահատմամբ՝ այս ցուցանիշը վկայում է գնումների էլեկտրոնային համակարգի արդիականացման և լիարժեք գործարկման մասին:
Հունվար ամսից պետական մարմինները թե բաց ընթացակարգով և թե շրջանակային համաձայնագրով գնումները կատարում են էլեկտրոնային ձևով, ինչը հնարավորություն է ընձեռում պետական գնումներին մասնակցելու հայտերը և պահանջվող փաստաթղթերն ամբողջությամբ լրացնել և ուղարկել առցանց ռեժիմով:
ԳԱԿ տնօրենի խոսքերով՝ էլեկտրոնային ընթացակարգերով մրցույթների անցկացումը հասանելի կդարձնի բոլոր փաստաթղթերը, կբացառի որևէ միջամտություն՝ արդյունքում ապահովելով արդար մրցակցություն: