ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 24/03/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 24-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.71 դրամով և կազմել 414.28 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.93 դրամով և կազմել 570.63 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 11.47 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.41 դրամով և կազմել 682.86 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 57.18 դրամով և կազմել 17794.73 դրամ: Արծաթի գինը նվազել է 8.20 դրամով և կազմել 268.65 դրամ: Պլատինի գինը նվազել է 232.98 դրամով և կազմել 19166.63 դրամ: