ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 04/04/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 4-ին, բորսայում կայացել է 300.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.50 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 17 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 34000000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.25%, փակմանը` 7.26%, առավելագույնը` 7.50%, նվազագույնը` 7.25%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.2541%: