Ֆինանսների նախարարություն. AMGT13287147 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Ապրիլի 28-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13287147 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 400 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 340 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 60 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 490 553 444 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.6181 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.7500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն: