ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 29/04/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 29-ին, բորսայում կայացել է 5300000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.92 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 16 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 44150000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.75%, փակմանը` 7.77%, առավելագույնը` 7.77%, նվազագույնը` 7.75%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.7583%: