Կայացել է պետական կարճաժամկետ AMGT52045158 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Մայիսի 5-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52045158 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 2102 մլն դրամ, որից մրցակցային` 1942 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 160 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 462 298 426 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.0656 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.0941 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ և գանձապետական պահառուն: