Ֆինանսների նախարարություն. կայացել է կարճաժամկետ AMGT39092158 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Մայիսի 12-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39092158 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 204 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 154 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 50 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 471 541 266 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.9586 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.9898 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն: