ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 14/05/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 14-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.32 դրամով և կազմել 413.67 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.88 դրամով և կազմել 567.39 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.08 դրամով և կազմել 11.93 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.53 դրամով և կազմել 695.17 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 16.56 դրամով և կազմել 17243.19 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.06 դրամով և կազմել 258.55 դրամ: Պլատինի գինն աճել է 187.72 դրամով և կազմել 19324.61 դրամ: