ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 20/05/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 20-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.42 դրամով և կազմել 412.89 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.44 դրամով և կազմել 565.54 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 11.94 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.21 դրամով և կազմել 694.85 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 121.95 դրամով և կազմել 17283.69 դրամ: Արծաթի գինն աճել է 2.66 դրամով և կազմել 259.52 դրամ: Պլատինի գինն աճել է 232.45 դրամով և կազմել 19686.41 դրամ: