ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՄԱՐՏ ԱՄՍԻՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԵԼ ԵՆ 5 ԱՆՀԱՏ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐ
ՀՀ ֆինանսների նախարարությունը 2009 թվականի մարտ ամսվա ընթացքում տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 5 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում երկու աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի գործողություն կասեցվել է, չորս լիցենզիայի գործողություն հանվել է կասեցումից:
2009 թվականի առաջին եռամսյակում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է ընդհանուր առմամբ 2.227.800 դրամ պետական տուրք, այդ թվում` 2.001.300 դրամ` աուդիտորական կազմակերպություններից և 226.500 դրամ` անհատ աուդիտորներից:
Ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում լիցենզավորված են 24 աուդիտորական կազմակերպություն և 10 անհատ աուդիտոր: