
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 20/06/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 20-ին, բորսայում կայացել է 4250000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.07 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 22 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 32850000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 6.10%, փակմանը` 6.10%, առավելագույնը` 6.10%, նվազագույնը` 6.10%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.1000%: