
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 02/07/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 2-ին, բորսայում կայացել է 4100000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.31 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 14 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 29300000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.10%, փակմանը` 7.06%, առավելագույնը` 7.10%, նվազագույնը` 7.06%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.0704%: