ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 11/07/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 11-ին, բորսայում կայացել է 2300000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.99 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 9 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 22400000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.21%, փակմանը` 7.20%, առավելագույնը` 7.21%, նվազագույնը` 7.20%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.2058%: