LME. Գունավոր մետաղների գներ 16/07/14
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեկ կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 0.15%-ով և կազմել 1946.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.50%-ով և կազմել 7105.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.77%-ով և կազմել 2199.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.64%-ով և կազմել 15395.16 դոլար, անագի գինը նվազել է 0.23%-ով և կազմել 22150.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.84%-ով և կազմել 2296.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.75%-ով և կազմել 29000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 32750.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: