Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
ՊԵԿ. սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 223.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն
23/09/2014 11:42
Կիսվել

ՊԵԿ. սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 223.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն

Ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 10-20-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների  և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս  ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 13 ստուգումների արդյունքում արձանագրվել է 87.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Առավել ուշագրավ են հետևյալ ընկերություններում կատարված ստուգումները. «ԱՐԳԻՇՏԻ-1» ՍՊԸ՝ 22.2մլն դրամ, «ԻԶՈՏԵԽ» ՍՊԸ՝ 15.8մլն դրամ, «ԱՌԱՄՆԱ» ՍՊԸ՝ 6.5մլն դրամ, «ՖԻՐՄԱ-999» ՍՊԸ՝ 6.3մլն դրամ, «ՆԱՏՖՈՒԴ» ՍՊԸ՝ 6.1մլն դրամ և այլն:

Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով  50 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 11-ի մոտ՝ հսկիչ գնումներ և  25-ի  մոտ՝ ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ, արձանագրվել է 4.6մլն դրամի տուգանք, այդ թվում՝ «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ընկերությունում՝ 838.2 հազար դրամի չափով: Իրականացված չափագրումների արդյունքում նախորդ ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է շրջանառությունների աճ մոտ 240մլն դրամի չափով և նախնական հաշվարկվել է մոտ 2.5մլն դրամի լրացուցիչ հարկ:

Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 19 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 27 չգրանցված աշխատող և արձանագրվել է 3.3մլն դրամի հարկային պարտավորություն, այդ թվում՝ «ԿԱՐԵՆ-96» ՍՊԸ-ի մոտ 7 չգրանցված աշխատող՝ 2.1մլն դրամ: Չփաստաթղթավորված գործարքների մասով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու բացահայտումներին ուղղված հարկային հսկողության շրջանակում սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում «ՎԻ ԸՆԴ ՎԻ ՀՈԼԴԻՆԳ»-ի մոտ կատարվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ՝  5.2մլն դրամի չափով և նյութերն ուղարկվել են Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչություն: Ընդհանուր առմամբ առաջին տասնօրյակում ցանկում ընդգրկված հարկ վճարողների մոտ իրականացված հսկողական միջոցառումների արդյունքում բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը կազմել է 102.8մլն դրամ:

Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող ու արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի սեպտեմբերի 10-ից 19-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված  հարկային հաշիվների քանակի աճը կազմել է  35 հազար 271 հատ կամ 68.2%, դրանցում արտացոլված շրջանառության գումարի աճը կազմել է 465.5մլն դրամ կամ 9%, իսկ օգոստոսի 2-րդ տասնօրյակի համեմատ հաշիվների քանակի աճը կազմել  է 7959 հատ կամ 10.1%, շրջանառության աճը՝ 108.8մլն դրամ կամ 2%:

Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով Ֆինանսների նախարարությունն էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ սեպտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում տարբեր պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 4565 էլեկտրոնային հարկային հաշիվ՝ 2.4մլրդ դրամ ընդհանուր արժեքով, այսինքն՝ նախորդ տասնօրյակի համեմատ անվավեր կամ չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը նվազել  է 37 հատով, իսկ ընդհանուր արժեքը՝ 300մլն դրամով:

Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի առաջադրած ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես սեպտեմբերի 2-րդ տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 34 միջոցառում` կապված  հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 6 ստուգում և 5 չափագրում, իսկ 187 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է 32.4մլն դրամ լրացուցիչ վճարման գումար, այդ թվում՝ «ՅՈՒՆԻՈՆ» ընկերությանը՝ 6.2մլն դրամ, «ՍՊԱՐՏԱԿ ՕՀԱՆՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ»-ին՝ 4մլն դրամ, «ԱՐԶՆՈՒ ՏՈՀՄԱՅԻՆ ԹՏԽ»-ին՝ 1մլն  դրամ և այլն:

Շարունակվում է նաև ցուցանիշների բարելավման պահանջն ընդունած հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկների ներկայացման գործընթացը, որի արդյունքում առաջանում են լրացուցիչ հարկային պարտավորություններ: Այսպես, փաստաթղթաշրջանառության բարելավման, գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման և նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով  37 հարկ վճարողի մոտ առաջացել է 28.6մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն: Տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկներով և հարկային բեռի ավելացմամբ 31 հարկ վճարողի 42.6մլն դրամի չափով լրացուցիչ պարտավորություն է հաշվարկվել:

Աշխատողների իրական թվաքանակի հայտարարագրման և աշխատավարձերի իրական մակարդակների արտացոլման հետևանքով 232 հարկ վճարողի մոտ աշխատողների թվաքանակն ավելացել է 48-ով և առաջացել է 16.9մլն դրամ լրացուցիչ եկամտային հարկ:

Ընդհանուր առմամբ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացրած աշխատանքի և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 223.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88