Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀՀ Ֆինանսների նախարարություն. պետական բյուջեն կատարվել է 31.3 մլրդ դրամ հավելուրդով
09/10/2014 13:25
Կիսվել

ՀՀ Ֆինանսների նախարարություն. պետական բյուջեն կատարվել է 31.3 մլրդ դրամ հավելուրդով

ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2014 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել են 726.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 695.4 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 85.3%-ով և 78.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է ՀՀ պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: 2013 թվականի հունվար-օգոստոսի համեմատ ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 4.4% ով կամ 30.4 մլրդ դրամով, որն ապահովվել է հիմնականում հարկային եկամուտների և այլ եկամուտների գծով մուտքերի աճի հաշվին:

ՀՀ պետական բյուջեի եկամուտների 94.2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5.6%-ը` այլ եկամուտների, 0.2%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: 2014 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 684.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են իննամսյա ծրագրի 85.3%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4.2%-ով կամ 27.7 մլրդ դրամով:

2014 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9.7% ով կամ 61.4 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: 2014 թվականի հունվար-օգոստոսի ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 31.3 մլրդ դրամ հավելուրդով` նախատեսված 30.6 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Ինն ամսվա ծրագրով նախատեսվել է պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներից շուրջ 114.8 մլրդ դրամի օգտագործում, որից հունվար-օգոստոս ամիսներին օգտագործվել է 53.3 մլրդ դրամը: 

Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52