Նախորդ ամսին ՌԴ-ում վնասով է աշխատել յուրաքանչյուր 5-րդ բանկը
Հոկտեմբերի 1-ի դրությամբ` Ռուսաստանում շահութաբեր է եղել երկրում առկա 859 վարկային կազմակերպություններից (ՎԿ) միայն 666-ը կամ 77,5%-ը: ՌԴ կենտրոնական բանկի տվյալներով` սեպտեմբեր ամսին շահույթով աշխատող ՎԿ-ների թիվն ավելացել է 16-ով: Նույն ժամանակահատվածի հաշվարկով` վնասով է աշխատել 191 ՎԿ կամ գործողների ընդհանուր թվի 22,2%-ը: Մեկ ամսվա ընթացքում վնասով աշխատող ՎԿ-ների թիվը կրճատվել է 26-ով: Արդյունքում` Ռուսաստանում վնասով է աշխատում յուրաքանչյուր 5-րդ բանկը:
ՌԴ ԿԲ-ի տվյալների համաձայն` սեպտեմբեր ամսին վաստակել են 93,193 մլրդ ռուբլի: Մեկ տարի առաջվա նույն ամսվա համեմատ` բանկերի շահույթը նվազել է 4,7%-ով: