
ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 20/11/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 20-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.76 դրամով և կազմել 417.13 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.33 դրամով և կազմել 522.08 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 8.93 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.98 դրամով և կազմել 653.60 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 72.73 դրամով և կազմել 16039.6 դրամ: Արծաթի գինն աճել է 0.26 դրամով և կազմել 218.06 դրամ: Պլատինի գինն աճել է 42.85 դրամով և կազմել 16173.71 դրամ: